ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի որևէ քաղաքացի հաշվառված չէ

2 րոպեի ընթերցում

ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հերքեց հրապարակումներն այն մասին, թե Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սուվորովի փողոցի տուն 82 հասցեում Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի է հաշվառված։

Հասցեի սեփականատեր ներկայացող անձը հայտարարել էր, որ իր տանը հաշվառված Նանոր Յարությունի Քրտան Օղլի անուն-ազգանունով անձը Թուրքիայի քաղաքացի է։

«Եթե կա ցուցակներում, ապա, բնականաբար, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, կարող է ունենալ նաև այլ պետության քաղաքացիություն, որը, հստակ արձանագրեմ, Թուրքիայի քաղաքացիությունը չէ։ Տվյալ բնակելի տարածքի սեփականատերը և այն անձը, ով նման հրապարակում էր արել, հրավիրվել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ պարզաբանումների և հաշվառման հիմքերը քննարկելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Դավթյանը՝ փաստելով, որ հաշվառման հիմքերը միանգամայն իրավաչափ են։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը ևս մեկ անգամ ընդգծեց՝ Ազգային ժողովի ընտրությունների ընտրացուցակում կարող են ընդգրկվել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Իսկ նշված հասցեում հաշվառված անձանց, ինչպես նաև հաշվառման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ։

ՆԳ նախարարությունն իր հերթին հորդորում է չտարածել մանիպուլյացնող տեղեկություններ և հրապարակել միայն ճշտված տեղեկատվություն։

Հայերեն Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը