ԱԺ ընտրություններում ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48 տոկոսը
4 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում առավոտյան ժամը 08:00-11.00-ն ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 362 հազար 657-ը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48 տոկոսը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը՝ նշելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի պարտավորություն յուրաքանչյուր երեք ժամը մեկ հավաքագրելու, ամփոփելու և ներկայացնելու տվյալ պահի դրությամբ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների տվյալները։ Քանի որ այդ ամբողջ գործընթացը կարող է բավականին ժամանակատար լինել, ներկայացնում են տեղեկատվությունը՝ այն ամփոփելուց հետո։
Նա ներկայացրեց հունիսի 7-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը՝ ըստ մարզերի։
Երևան քաղաքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 849 488, որոնցից մասնակցել են 122 հազար 856-ը, ինչը կազմում է 14,46 տոկոս։
Արագածոտնի մարզ՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 113 441, քվեարկության մասնակիցների թիվը՝ 16 հազար 779, ինչը կազմում է 14,79 տոկոս։
Արարատի մարզ՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 220 167, քվեարկության մասնակիցների թիվը՝ 31 հազար 550, ինչը կազմում է 14,33 տոկոս։
Արմավիրի մարզ՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 226 337, քվեարկության մասնակիցների թիվը՝ 28 հազար 587, ինչը կազմում է 12,63 տոկոս։
Գեղարքունիքի մարզ՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 177 854, քվեարկության մասնակիցների թիվը՝ 22 հազար 093, ինչը կազմում է 12,88 տոկոս։
Լոռու մարզ՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 213 301, քվեարկության մասնակիցների թիվը՝ 30 հազար 796, ինչը կազմում է 14,44 տոկոս։
Կոտայքի մարզ՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 240 528, քվեարկության մասնակիցների թիվը՝ 38 հազար 526, ինչը կազմում է 16,02 տոկոս։
Շիրակի մարզ՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 207 820, քվեարկության մասնակիցների թիվը՝ 26 հազար 178, ինչը կազմում է 12,60 տոկոս։
Սյունիքի մարզ՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 106 972, քվեարկության մասնակիցների թիվը՝ 18 հազար 775, ինչը կազմում է 17,55 տոկոս։
Վայոց ձորի մարզ՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 44 634, քվեարկության մասնակիցների թիվը՝ 7 հազար 061, ինչը կազմում է 15,82 տոկոս։
Տավուշի մարզ՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 103 434, քվեարկության մասնակիցների թիվը՝ 18 հազար 450, ինչը կազմում է 17,84 տոկոս։
Ընդհանուր առմամբ, քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 2 505 102, որոնցից ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 362 657 քաղաքացի, ինչը կազմում է 14,48 տոկոս։
Ընտրություններին մասնակցած քաղաքացիների թվի մասին նոր տեղեկատվություն ԿԸՀ-ն կհայտնի ժամը 15:00-ին:
Հայաստանում ժամը 08։00-ից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։