«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

2 րոպեի ընթերցում

«Նոր ուժ» կուսակցությունը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում`Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել է կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը:

Նա հիշեցրել է, որ հունիսի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է բանավեճի, սակայն դեռ պատասխան չի ստացել նրա գրասենյակից:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման շրջանակներում, որի ընթացքում բանավիճում էին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարի թեկնածուները, Հայկ Մարությանը հայտարարել էր, որ բանավեճի ընտրված ֆորմատն արդյունավետ չէ։ Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր դեմ առ դեմ բանավեճի ու հեռացել էր դահլիճից։

Հայաստանում հունիսի 7-ին տեղի կունենան խորհրդարանական հերթական ընտրությունները։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ից և կավարտվի հունիսի 5-ին։

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։ Կուսակցությունը հայտարարել է, որ իր նախընտրական ծրագրի հիմքում յոթ հիմնական ուղղություններ են։ Դրանց թվում են՝ եվրոպական ինտեգրացիան՝ որպես արտաքին քաղաքականության և զարգացման առաջնահերթություն, օնլայն խաղատների և շահումով խաղերի արգելումը, բազմազավակ ընտանիքների համար արտոնությունների տրամադրումը, անվճար բարձրագույն կրթության ապահովումը, հարկային բեռի թեթևացումը, կոռուպցիոն հանցանքների համար վաղեմության ժամկետի վերացումը և ազգային արժեքներին վերադարձը։

«Նոր ուժ» կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար ԿԸՀ է ներկայացրել 86 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։

Հայերեն Español

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին