Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ

2 րոպեի ընթերցում

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին և իրենց քաղաքացիական պատասխանատվությամբ ու քվեի ուժով կերտել Հայաստանի ապագան։ «Արմենպրես»-ը կուսակցության տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․

«Հարգելի՛ հայրենակիցներ, 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր պետության և ժողովրդի ապագայի համար։ Այս ընտրությամբ մենք որոշելու ենք, թե ինչ ուղիով է շարունակելու զարգանալ Հայաստանի Հանրապետությունը՝ ինքնիշխանության և պետականության ամրապնդմա՞ն, թե մեկ այլ պետությունից վասալային կախվածության, հարևանների հետ խաղաղ համակեցության և տնտեսական առաջընթացի՞, թե հավերժ թշնամանքի ու շրջափակման, ժողովրդավարության և օրենքի գերակայությա՞ն, թե հետընթացի և քրեաօլիգարխիկ համակարգի վերականգնման ճանապարհով։

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին և իրենց քաղաքացիական պատասխանատվությամբ ու քվեի ուժով կերտել Հայաստանի ապագան։ Այդ առումով կոչ ենք անում աջակցել այն ուժերին, որոնք ունեն Հայաստանի վաղվա օրվա հստակ տեսլական, պետականամետ մտածողություն և մեր երկրի առաջընթացի իրական ծրագիր։

Հունիսի 7-ին ձեր քվեն լոկ ընտրություն չէ․ այն որոշում է Հայաստանի վաղվա օրը։

Մասնակցե՛ք ընտրություններին և ձեր քվեով կերտե՛ք ինքնիշխան, անվտանգ և բարգավաճող Հայաստանը»։

Հայաստանում հունիսի 7-ին կկայանան խորհրդարանական ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

Հայերեն العربية

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն