Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

3 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Սևանում կայացած նախընտրական հանրահավաքում հայտարարել է, որ քարոզարշավի ավարտին արդեն սովորել է մարդկանց հետ անմիջական շփումներին և հանրահավաքային ելույթներին։ 

«Քարոզարշավի նախավերջին օրն է, բայց վերջին հանրահավաքն է. մեկ-մեկ մտածում եմ՝ առանց հանրահավաքներ ո՞նց ենք անելու, ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվելու, ելույթներ ունենալու, ինչ-որ մի քիչ ժամանակ է պետք լինելու հետ վարժվելու համար, կոնկրետ գործով զբաղվելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Քոչարյանը։

Հանրահավաքի ընթացքում նա քննադատել է գործող իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականությունը՝ պնդելով, որ իշխանությունները որոշումներ կայացնելիս բավարար չափով չեն գնահատում դրանց հետևանքներն ու ռիսկերը։

Անդրադառնալով տարածաշրջանային գործընթացներին՝ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը պետք է վարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն և զարգացնի հարաբերությունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպայի ու Միացյալ Նահանգների հետ։

«Մենք փոքր երկիր ենք, մեծ երկիր չենք, բայց մեծ պոտենցիալ ունենք, մեծ մարդկային ուժ ունենք։ Մենք ուզում ենք շատ լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, լավ հարաբերություններ ունենալ Եվրոպայի հետ, Միացյալ Նահանգների հետ։ Լավ հարաբերություններ ունենալու համար իրենց արանքը մի մխրճվի»,- ասել է նա։

Քոչարյանը նաև քննադատել է կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ մասնավորապես անդրադառնալով տուգանքներից պետական բյուջե մուտքագրվող եկամուտների աճին։

Ելույթի ավարտին «Հայաստան» դաշինքի առաջնորդը կոչ է արել քաղաքացիներին մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին և աջակցել իր քաղաքական ուժին։

Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրապայքարին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքի կազմում միավորված են Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «ԱռԱջ» կուսակցությունները։ Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին