«Բարգավաճ Հայաստան»-ն Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի
2 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 4-ին ժամը 19։00-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի։
«Կխոսենք մեր երկրի նոր հնարավորությունների և արժանապատիվ ապագայի մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է կուսակցության Ֆեյսբուքի պաշտոնական էջում։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրով՝ 7 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք»։
ԲՀԿ-ն ԿԸՀ է ներկայացրել 104 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Նախընտրական նախաձեռնությանը միացել են նաև «Մայր Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները։ Ծրագրի հիմնական դրույթներից են երաշխավորված խաղաղության ապահովումը, բանակի հզորացումը, մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցողների համար վարկային համաներման իրականացումը, ինչպես նաև անվճար կրթության և սոցիալական երաշխիքների ընդլայնումը։