«Ուժեղ Հայաստան»-ի անդամները քարոզարշավ են անցկացրել Կոտայքի և Արմավիրի մարզերում

3 րոպեի ընթերցում

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչները քաղաքացիների հետ հանդիպումներ են ունեցել Կոտայքի և Արմավիրի մարզերում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնի է դառնում դաշինքի «Ֆեյսբուք»-ի էջում տարածված տեսանյութերից, «Ուժեղ Հայաստան»-ի անդամները մասնավորապես այցելել են Կոտայքի մարզի Նոր Հաճն և Արմավիրի մարզի Նորակերտ բնակավայրեր։ 

Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը Նոր Հաճնի բնակիչների հետ շփումների ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի գլխավոր օրակարգը պետք է լինի «հողի վրա գործ անելը»։

«Մենք պետք է ամեն օր ու ժամ աշխատենք, ավելի առաջ շարժվենք, քան մեր հարևան երկրները։ Մենք տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն ենք այս պահին և ունենք վտանգ, որ մեր հաջորդ սերունդն առերեսվելու է այդ աղքատության հետևանքներին։ Դրա համար մեզ պետք է փոխել  մեր գործելաոճը»,-ասել է Կարապետյանը։

Նրա կարծիքով՝ 2018 թվականին Հայաստանի ներսում տեղի ունեցան փոփոխություններ, սակայն փոփոխություններ տեղի չունեցան երկրի գործելաոճում։ Կարապետյանի կարծիքով՝ երկրի առաջնորդը պետք է լինի տնտեսագետ և ֆինանսապես ապահովված մարդ, քանի որ հակառակ դեպքում այդ առաջնորդին ժամանակ է պետք, իսկ Հայաստանն այդքան ժամանակ չունի և պետք է արագ գործի։

«Մենք պատրաստ ենք հետագայում աշխատել բոլոր ուժերի մաքուր մարդկանց հետ»,-շեշտել է Նարեկ Կարապետյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրապայքարին մասնակցում է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Փոփոխություն»։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, ցուցակում ներառված չէ, քանի որ նա բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։ Չնայած դրան՝ կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Սամվել Կարապետյանն այս պահին տնային կալանքի տակ է՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար հարուցված քրեական վարույթի շրջանակներում։  Իրեն առաջադրված մեղադրանքները Կարապետյանը չի ընդունում։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին