Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր»-ը Երևանի Հանրապետության հրապարակում ամփոփիչ հանրահավաք կանցկացնի

1 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր»-ը Երևանի Հանրապետության հրապարակում ամփոփիչ հանրահավաք կանցկացնի

Երևանի Հանրապետության հրապարակում հունիսի 5-ին` ժամը 20:00-ին, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կանցկացնի իր քարոզարշավային ամփոփիչ հանրահավաքը:

«Հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում սպասում եմ մեկ մարդու, և այդ մեկ մարդը Դու՜ ես»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է ՔՊ առաջնորդ, արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։

ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում