Ռոբերտ Քոչարյանը Վանաձորում խոստացել է վերականգնել քաղաքի արդյունաբերական համբավն ու կառուցել ճոպանուղի

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Վանաձորում անցկացված նախընտրական հանրահավաքում հայտարարել է, որ դաշինքի նպատակն է Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, իսկ Վանաձորին վերադարձնել արդյունաբերական կենտրոնի համբավը։

«Մեր մոտեցումն այն է, որ Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր։ Վանաձորը եղել է արդյունաբերական քաղաք, և մենք պետք է այդ փառքը վերադարձնենք այստեղ։ Արդյունաբերական երկիր ունենալու համար անհրաժեշտ է բարձր մակարդակի կրթություն։ Չես կարող ունենալ զարգացած արդյունաբերություն՝ չունենալով որակյալ կրթություն։ Այս բոլոր հարցերը ստանալու են իրենց լուծումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Քոչարյանը։

Նա նաև անդրադարձել է Վանաձորում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման հարցին՝ հիշեցնելով, որ իր պաշտոնավարման տարիներին կառուցվել են Ծաղկաձորի և Ջերմուկի ճոպանուղիները։

«Ինձ դիմել էին նաև տուրիստական ուղղության զարգացման հարցով՝ առաջարկելով այստեղ ճոպանուղի կառուցել։ Իմ ժամանակ կառուցվել է Ծաղկաձորի ճոպանուղին, Ծաղկաձորը դարձել է լեռնադահուկային հանգստավայր, իմ ժամանակ է կառուցվել նաև Ջերմուկի ճոպանուղին։ Խոստանում եմ՝ շատ կարճ ժամանակահատվածում դուք ևս կունենաք ճոպանուղի»,- նշել է նա։

Մայիսի 8-ից Հայաստանում մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրապայքարին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։

«Հայաստան» դաշինքը ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքի կազմում ընդգրկված են Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Առաջ» կուսակցությունը։ ԿԸՀ ներկայացված ցուցակում ընդգրկված է 213 թեկնածու, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչ։

Հայերեն Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան