Պեսկովը հայտարարել է, թե «Հայաստանը չի կարող մերձենալ ԵՄ-ի հետ ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին»

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, սակայն այդ գործընթացը չպետք է իրականացվի Եվրասիական տնտեսական միության երկրների ֆինանսական ռեսուրսների հաշվին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պեսկովն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։

«Եվրամիության ուղղությամբ շարժվելը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, սակայն Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։ Այսինքն՝ դա պետք է անի իր հաշվին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նաև նշել է, որ Եվրամիության հետ մերձեցմանը զուգընթաց Հայաստանը վաղ թե ուշ կարող է բախվել իրավիճակի, երբ իր կողմից ընդունվող նորմերը կհակասեն Եվրասիական տնտեսական միության կանոններին։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից և շարունակելու է օգտագործել Միությունում իր ներգրավվածությունը երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Իսկ Աստանայում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատել էր Հայաստանի պատրաստակամությունը շարունակել բարեխղճորեն մասնակցել Միության աշխատանքներին՝ փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության և անդամ պետությունների ազգային շահերի հաշվառման հիման վրա։

Հայերեն العربية English Español فارسی

Նիկոլ Փաշինյանը Հարալդ V-ի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի վարչապետին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Մոլորակի կանաչապատման միջազգային օրը

Իսրայելական հարձակումներից Գազայում կան նոր զոհեր

ՀՀ ԱԺ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ

Գլխավոր դատախազն Արմեն Մուրադյանի հրավերով մասնակցել է «Հերացի» ավագ դպրոցում ուսումնական տարեսկիզբն ազդարարող միջոցառմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Մերձավոր Արևելքում

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1056-ի

Կիևում և Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակումների հետևանքով 12 մարդ է զոհվել

Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի ուսանողների բարեմաղթանքները առաջին դասարանցիներին

Ադրբեջանն ու Հայաստանը աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման և նոր տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ. Ալիև