Քաղաքականություն

Պեսկովը հայտարարել է, թե «Հայաստանը չի կարող մերձենալ ԵՄ-ի հետ ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին»

2 րոպեի ընթերցում

Պեսկովը հայտարարել է, թե «Հայաստանը չի կարող մերձենալ ԵՄ-ի հետ ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին»

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, սակայն այդ գործընթացը չպետք է իրականացվի Եվրասիական տնտեսական միության երկրների ֆինանսական ռեսուրսների հաշվին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պեսկովն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։

«Եվրամիության ուղղությամբ շարժվելը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, սակայն Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։ Այսինքն՝ դա պետք է անի իր հաշվին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նաև նշել է, որ Եվրամիության հետ մերձեցմանը զուգընթաց Հայաստանը վաղ թե ուշ կարող է բախվել իրավիճակի, երբ իր կողմից ընդունվող նորմերը կհակասեն Եվրասիական տնտեսական միության կանոններին։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից և շարունակելու է օգտագործել Միությունում իր ներգրավվածությունը երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Իսկ Աստանայում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատել էր Հայաստանի պատրաստակամությունը շարունակել բարեխղճորեն մասնակցել Միության աշխատանքներին՝ փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության և անդամ պետությունների ազգային շահերի հաշվառման հիման վրա։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում