«Հայաստան» դաշինքը նախընտրական հանդիպում է ունեցել Սպիտակի բնակիչների հետ

3 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքի անդամները նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպել են Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դաշինքի ներկայացուցիչները իրենց հետ հանդիպման եկած քաղաքացիներին են ներկայացրել նախընտրական ծրագիրը, պատասխանել նրանց հարցերին։

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել է, որ իրենց քաղաքական թիմը փորձառու է և խոստմանը հավատարիմ։

Նրա կարծիքով՝ ներկայում Հայաստանի համար ճակատագրական պահ է։ «Համոզված ենք, որ պահը ճակատագրական է։ Եթե հիմա բան չփոխենք երկրում, լրջագույն հարցեր ունենալու ենք։ Արդեն ահազանգը կա աշխարհաքաղաքական առումով»,-համոզմունք է հայտնել Քոչարյանը՝ հավանաբար, նկատի ունենալով Ռուսաստանի կողմից Հայաստանից որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումների կիրառումը։

Անդրադառնալով Երևանից դեպի մարզային բնակավայրեր ապակենտրոնացման, կրթության ու գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հարցերին՝ «Հայաստան» դաշինքի ղեկավարը ներկայացրել է, որ իրենց տեսլականով Հայաստանը չի կարող քաղաք-երկիր լինել և կենտրոնանալ Երևանում։ Ուստի, ըստ նրա, անհրաժեշտ է ներդրողներին ավելի մեծ արտոնություններ շնորհել մարզերի բնակավայրերում ծրագրեր իրականացնելու համար։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, Քոչարյանի դիտարկմամբ, այժմ մշակվում է հանրապետության ցանքատարածքների միայն կեսը, քանի որ ոլորտը ձեռնտու չէ, իսկ իրենց առաջարկած ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսությունը շահավետ դարձնել մարդկանց համար։

Խոսելով նախընտրական ծրագրի կրթական բաղադրիչի մասին՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդը կարևորել է ոլորտը՝ երկրի առաջընթացի համար։

«Մինչև նորմալ կրթություն չունենանք, նորմալ երկիր չենք դառնալու։ Մեր քաղաքականությունն է Հայաստանն արդյունաբերական երկիր դարձնելը, որն առանց կրթության ուղղակի հնարավոր չէ»,-ընդհանրացրել է Քոչարյանը։

Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրապայքարին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքի կազմում միավորված են Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «ԱռԱջ» կուսակցությունները։ Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Հայերեն

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ

Մեծ Բրիտանիան կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները

Հայաստան ներմուծվող և Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ. ՊԵԿ

Սոֆիայում անցկացվում է Հաշվողական լեզվաբանության 7-րդ միջազգային գիտաժողովը. BTA