Քաղաքականություն

«Միասնության թևեր»-ը քարոզարշավ է իրականացրել մայրաքաղաքի Զեյթուն վարչական շրջանում

1 րոպեի ընթերցում

«Միասնության թևեր»-ը քարոզարշավ է իրականացրել մայրաքաղաքի Զեյթուն վարչական շրջանում

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում մայիսի 29-ին Զեյթուն վարչական շրջանում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Արման Թաթոյանը քաղաքացիների հետ հանդիպմանը նշել է, որ հանձնառու է լինել Հայաստանի իրավունքների պաշտպանը։

«Թող բոլորն իմանան, որ Հայաստանը պատասխան տվող ունի և ով հանկարծ կփորձի Հայաստանի, քաղաքացիների իրավունքների «խաթրին» կպնել, պետք է պատասխան ստանա։ Մենք չպետք է ապրենք նվաստացած և մեզ չպետք է ասեն ինչ անենք, այլ մենք բոլորով պետք է համախմբվենք, թև-թևի տանք»,-ասել է նա։

Մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ 

Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարը 6-րդն է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու: Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Արդարությունը գալիս է» կարգախոսով։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում