Աշխարհ

ԱՀԿ ղեկավարը սահմանների փակումն անարդյունավետ է համարում Էբոլայի տարածման դեմ պայքարում

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ ղեկավարը սահմանների փակումն անարդյունավետ է համարում Էբոլայի տարածման դեմ պայքարում

Սահմանների փակումը պայքարի արդյունավետ միջոց չէ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլայի համաճարակի տարածման դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Ինչպես գիտեք, ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս արգելել մուտքը, քանի որ դա մեծ արդյունք չի տալիս: Դա կարող է դանդաղեցնել վիրուսի տարածումը, հնարավոր է՝ թույլ տա շահել մի քանի օր, բայց ոչ ավելին», - ասել է նա Կինշասա ժամանելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

ԱՀԿ ղեկավարի խոսքով, վիրուսի տարածումը զսպելու համար առավել արդյունավետ են անհրաժեշտ սանիտարական միջոցների օպերատիվ կիրառումը և աջակցության տրամադրումը հենց հիվանդացության օջախում։

Մայիսի 27-ին Ուգանդայի իշխանությունները հայտարարել են ԿԴՀ-ի հետ սահմանի ժամանակավոր փակման մասին՝ Էբոլա տենդի տարածման ռիսկի նվազեցման նպատակով:

Ավելի վաղ ԿԴՀ-ի հետ սահմանը փակել էր Ռուանդան, իսկ Զամբիան բժշկական խիստ հսկողություն է սահմանել այդ երկրից ժամանողների նկատմամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում