Խափանվել է ՀՀ պետականությունը ծնկի բերելու ծրագիրը. Փաշինյանը՝ Ղարաբաղի փսևդոէլիտայի մասին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խափանել և ձախողման է մատնել ՀՀ պետականությունը ծնկի բերելու որոշ շրջանակների ծրագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ օրեր առաջ իր կողմից հնչեցված հայտարարությանը։

«Իմ խոսույթը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի փսևդոէլիտային և նրանց հարակից շրջանակներին, նրանք փախել են Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, հիմա էլ եկել են և ուզում են Հայաստանի ժողովրդին կրկին ներքաշել պատերազմի մեջ։ Ղարաբաղի, այսպես կոչված, փսևդոէլիտային արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից։ Այսօր եկել են, ասում են Ղարաբաղի հարցը .... իրենք պետք է պարզաբանեն՝ որտե՞ղ են եղել, բացի փախնելուց, ուրիշ ինչո՞վ են զբաղվել, ոչ մի բանով։ Այդ խոսույթը վերաբերում է ոչ թե նրանց, որոնք կարող էին զոհվել և չեն զոհվել, այլ նրանց, որոնք ընտրել են, որ իրենք պետք է ոչ մի պարագայում չզոհվեն։ Իմ որդու մոտ՝ արկից, խրամատի իր ծառայակիցները զոհվել են։ Իմ ընտանիքը եղել է Ղարաբաղում, և դա դարձել է շատ քննարկումների առարկա։ Ղարաբաղի փսևդոէլիտաները, որ ամեն անգամ փախել են, եկել են, ուզում են Հայաստանը կրկին ներքաշել կոնֆլիկտի մեջ։ Այդ թվում՝ Ղարաբաղի ժողովրդին են պատանդի կարգավիճակում պահել, դա ունեցել է մեկ նպատակ՝ Հայաստանի պետականությունը ծնկի բերելը Մեղրիով միջանցք տալուց հետո, մենք այդ բոլոր պլանները խափանել ենք։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ Մեղրին ու Սյունիքը հանձնելու պլան է եղել, որը հրապարակված է։ Այդ պլանի իրագործման համար է տեղի ունեցել Հոկտեմբերի 27-ը, և ես հպարտ եմ, որ այդ պլանը խափանել եմ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի փսևդոէլիտայի բոլոր ներկայացուցիչները պետք է պարզաբանեն՝ ինչու չեն եղել առաջնագծում, փախել են։ «Բոլոր փախածների ցուցակը կա։ Առաջիկայում Ղարաբաղի փսևդոէլիտա ունեցվածքի ցանկերը հրապարակենք Հայաստանի Հանրապետությունում, որ պատկերը պարզ լինի։ Այսօր նրանք Ղարաբաղի մեր ժողովրդին չեն թողնում տնավորվեն։ Պլանավորում ենք առաջիկա 10 տարում 800 միլիարդ դրամ հատկացում անել, որ այդ ժողովուրդը ի վերջո տնավորվի, հանդարտվի, հանգստանա, պանդուխտի և գաղթականի հոգեբանությունից դուրս գա, բայց փոքր, փախած պսևդոէլիտան չի ցանկանում հանգիստ տալ ժողովրդին, հետևաբար՝ այդ փսևդոէլիտայի գործունեությունը պետք է զրոյացվի …. Ապօրինի գույքի բռնագանձնման համակարգով հատ-հատ այդ տասնյակ և հարյուրավոր տները ձեռքներից առնելու ենք, առաջիկայում դա անպայման տեղի է ունենալու։ Դրա համար եմ մանդատ ուզում Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդից»,-նշել է Փաշինյանը։

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին