Մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր և հրաշալի հարաբերությունների ձևավորումը․ Ռուբիո

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ի Հայաստանի այցից հետո Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև Հայաստանի հետ նոր համագործակցության ուղղությունները։

«Եվ այն վայրերից մեկը, որտեղ ես կանգ էի առել անցած գիշեր, հենց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի մեկնարկի համար էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ այդ նախաձեռնության հիմնական անկյունաքարերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն է։

«Դա խաղաղության համաձայնագիրն է, որին դուք կարողացել եք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- հայտարարել է Ռուբիոն՝ դիմելով Թրամփին։

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի հետ ստորագրվել են կարևոր հուշագրեր։

«Մենք ստորագրեցինք նաև օգտակար հանածոների վերաբերյալ կարևոր փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև ռազմավարական փոխգործակցության հուշագիր»,- նշել է Ռուբիոն։

Քաղաքականություն

ԱՄՆ պետդեպարտամենտն ամփոփել է Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի արդյունքները

ԱՄՆ պետքարտուղարը նաև ընդգծել է, որ այժմ ձևավորվում են նոր հարաբերություններ Հայաստանի հետ։

«Հիմա մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր և հրաշալի հարաբերությունների ձևավորումը, որոնք, ըստ էության, շատ երկար ժամանակ գտնվում էին լճացման մեջ»,- ասել է նա։

Հայաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերությունը բարձրացրել են նոր մակարդակի՝ ստորագրելով երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։

Կանոնադրությունը ստորագրվել էր Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած այցի շրջանակում։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ամերիկյան կողմից՝ Մարկո Ռուբիոն։

Հայերեն العربية English فارسی Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը