«Միասնության թևեր» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Գեղարքունիքի մարզում
1 րոպեի ընթերցում

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզում են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության անդամները շրջել են Մարտունի քաղաքում, շփվել քաղաքացիների հետ, ծանոթացրել իրենց կուսակցության նախընտրական ծրագրերին՝ հորդորելով բոլորին գնալ քվեարկության և քվեարկել հանուն արդարության։
Մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։
Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարը 6-րդն է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու: Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Արդարությունը գալիս է» կարգախոսով։