Ռեֆորմիստների կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել Արմավիրում

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող Ռեֆորմիստների կուսակցությունը քարոզարշավի հերթական օրն անցկացրել է Արմավիրի մարզում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կուսակցության ներկայացուցիչները շրջել են Արմավիր և Մեծամոր քաղաքներում։

Քարոզարշավի ընթացքում կուսակցության ընտրական ցուցակի ներկայացուցիչները զրուցել են քաղաքացիների հետ, նրանց ներկայացրել իրենց ընտրական ծրագրի դրույթները։

Ռեֆորմիստների կուսակցության ցուցակի 2-րդ համար Վահան Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հիշեցրել է իրենց ծրագրի 7 դրույթները․

1. Ստեղծված աշխարհաքաղաքական անցումային իրավիճակում ընդունել ազգային անվտանգության նոր հայեցակարգ։ 

2. Ձևավորվող դեմոգրաֆիկ սպառնալիքների պայմաններում մշակել դրա կանխման պետական ծրագիր ներառելով ներգաղթի կազմակերպում։ 

3.Սահմանադրական փոփոխությամբ երկրի ղեկավարի կառավարման ժամանակահատվածը սահմանափակել մեկ ժամկետով, իսկ երկրի ղեկավարի պաշտոնին հավակնողի համար սահմանել նոր չափանիշներ։

4. ՀՀ-ում ընտրություններին մասնակցությունը դարձնել պատվավոր պարտականություն, իսկ ընտրագրավի մեխանիզմը փոխարինել ստորագրահավաքով:

5. Բարձրագույն կրթությունն ու առողջապահությունը ՀՀ-ում դարձնել անվճար և զգալիորեն բարձրացնել մանկավարժների, բժիշկների աշխատավարձը։

6. Տնտեսության մեջ մեծացնել պետության կարգավորիչ դերը։

7. Հայաստանը դարձնել կարգավորված, անվտանգ և գրավիչ կրիպտո կենտրոն` տարածաշրջանում ներգրավելով ներդրումներ, ստեղծելով աշխատատեղեր և բարձրացնելով տնտեսության թափանցիկությունը:

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրարշավին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ռեֆորմիստների կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Անվտանգություն և զարգացում» կարգախոսով և 1 համարի ներքո։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 83 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է։

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին