Մայիսի 25-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 մայիս,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանի, «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանի, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի ասուլիսը։ Թեմա. «Երևանի գինու օրեր» փառատոն. սպասվող միջոցառումներն ու ծրագրերը։

Ժամը 09։00-ից «Անի պլազա» հյուրանոցում /Սայաթ-Նովա պողոտա 19/ մայիսի 25-29-ը կկայանա Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, IAU)՝ աստղագիտության հանրայնացման միջազգային համաժողովը (CAP2026)։ CAP2026-ը համախմբում է աստղագիտության հանրայնացման ոլորտի մասնագետներին ամբողջ աշխարհից՝ փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների զարգացման և համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման նպատակով։ CAP2026 համաժողովի հիմնական թեմաները վերաբերում են գիտական լրագրությանը, աստղագիտության հանրայնացման մեջ արհեստական բանականության կիրառմանը, սոցիալական մեդիային, աստղագիտական հանրային-կրթական ծրագրերին և գիտության հանրայնացման ժամանակակից գործիքներին։ Հրայր, Մխիթար, Հայկ Բադալյան: Բյուրականի աստղադիտարան, 077 601027։

Ժամը 13:50-ին ՀՀ կենտրոնական բանկում կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ 2025թ. ֆինանսական կայունության հաշվետվության վերաբերյալ: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 14:00-ին: Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: 592592 (ներքին 0702):

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում