Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները վերահաստատել են համագործակցությունը խորացնելու հանձնառությունը

4 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Չինաստանի միջև վերջին տարիներին քաղաքական վստահությունը ամրապնդվել է, իսկ առևտրի, ներդրումների և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը շարունակում է զարգանալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մայիսի 20-ին Պեկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Վերջին տարիներին, բարդ և անկայուն միջազգային պայմաններում, Չինաստանը և Ռուսաստանը զարգացրել են ռազմավարական համակարգման համապարփակ գործընկերություն նոր դարաշրջանում՝ հիմնված հավասարության, փոխադարձ հարգանքի, բարի կամքի և փոխշահավետ համագործակցության վրա», - ասել է Սի Ծինփինն ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ։

Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև քաղաքական փոխադարձ վստահությունն անընդհատ ամրապնդվում է, և առևտրի, ներդրումների, էներգետիկայի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը կայուն զարգանում է։

«Ռուսաստանի նախագահ Պուտինը և ես միաձայն հաստատեցինք մեր երկու երկրների միջև բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի երկարաձգումը։ Մենք պետք է իրականացնենք նախագահ Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և լիարժեք օգտագործենք պատմական հնարավորությունները՝ ամրապնդելու մեր կողմից դրված հիմքը», - ասել է Չինաստանի առաջնորդը։

Նրա գնահատմամբ՝ երկու երկրի միջև հարաբերությունները մտել են ավելի արդյունավետ և արագացված զարգացման նոր փուլ։

«Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների երկարաժամկետ, առողջ, կայուն և բարձրորակ զարգացման հաստատուն առաջխաղացումը ռազմավարական ընտրություն է, որը մենք՝ նախագահ Պուտինի հետ, համատեղ կայացրել ենք՝ հիմնվելով մեր երկու երկրների հիմնարար շահերի և համաշխարհային զարգացման ընդհանուր միտումների վրա», - հայտարարել է Սի Ծինփինը։

Իր հերթին Ռուսաստանի նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել Չինաստանում ջերմ ընդունելության համար։ Նա Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերությունն անվանել է նոր դարաշրջանի միջպետական ​​հարաբերությունների մոդել։

«Ռուսաստանի և Չինաստանի միջև նոր դարաշրջանի համապարփակ գործընկերությունը և ռազմավարական փոխգործակցությունը ժամանակակից աշխարհում միջպետական ​​հարաբերությունների մոդել է», - ասել է Պուտինը ռուս-չինական բանակցությունների ժամանակ։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ այն հիմնված է հավասարության և միմյանց շահերը հաշվի առնելու, փոխադարձ աջակցության, բարեկամության և իրական բարիդրացիության սկզբունքների վրա։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները բազմիցս ենթարկվել են ամրության և դիմացկունության փորձությունների։

«Մեր նպատակը ռուս և չինացի ժողովուրդների բարեկեցությունն ու բարգավաճումն է։ Այս անսասան հիմքերը թույլ են տվել մեր հարաբերություններին բազմիցս հաջողությամբ դիմակայել ամրության և դիմացկունության փորձություններին», - ասել է Պուտինը։

ՌԴ նախագահ նաև նշել է, որ Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության հիմնարար պայմանագրի ստորագրումից հետո անցած 25 տարիների ընթացքում ռուս-չինական համագործակցությունը զգալիորեն ընդլայնվել է։

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները նպաստում են համաշխարհային կայունությանը։

Հանդիպմանը նա հրավիրել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հաջորդ տարի այցելել Ռուսաստան։

Հայերեն Русский

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են, որ Իրանը հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցով անցնող նավերի. Axios

Գավառի պետական համալսարանը ճանապարհել է շրջանավարտների 29-րդ սերնդին

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը

Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպումներ կունենա համաշխարհային առաջնորդների հետ

Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի ազգային թիմից

ԱՄՆ-ն անդրադարձել է Չինաստանի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկմանը

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 19-ի, իսկ Մոսկվայի ուղղությամբ արձակվել է 430 ԱԹՍ

Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. մանրամասներ՝ նախաքննությունից

«Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է տեղի ունեցել