Եվրոպոլում ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը մասնակցել է զենք-զինամթերքի հետագծման հարցերին նվիրված աշխատաժողովի

2 րոպեի ընթերցում

Եվրոպոլում Հայաստանի Հանրապետության կապի սպա Արա Ֆիդանյանը օրերս Պրահայում մասնակցել է Եվրոպական միության նախաձեռնությամբ իրականացվող EMPACT (Հանցավոր սպառնալիքների դեմ ուղղված եվրոպական բազմակողմ հարթակ) ծրագրի շրջանակում կազմակերպված՝ զենք-զինամթերքի հետագծման հարցերին նվիրված իրավապահ մարմինների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների առաջին համատեղ աշխատաժողովին։

Մասնակցում էին նաև Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Չեխիայի, Մալթայի, Կոսովոյի և Շվեյցարիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ աշխատաժողովի ընթացքում քննարկվել է քաղաքացիական նշանակության փամփուշտների հետագծման անհրաժեշտությունը՝ հրազենի կիրառմամբ կատարվող հանցագործությունների բացահայտման և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության կանխարգելման նպատակով։

Դիտարկվել են նաև փամփուշտների հետագծելիությունն ապահովելու համար դրանց նշագրման տեխնիկական հնարավորությունները։ Աշխատաժողովի շրջանակում մասնակիցներն այցելել են զենք-զինամթերքի արտադրության ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող «Sellier & Bellot» և «CZ» (Česká zbrojovka) գործարաններ՝ տեղում ծանոթանալու արտադրական գործընթացներին և կիրառվող նշագրման տեխնոլոգիաներին։

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի