Մայիսի 18-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 մայիս,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Դպրոցական սննդի կայուն ազգայնացում՝ գլոբալ և տարածաշրջանային համատեքստում» խորագրով միջոցառումը: Ողջույնի խոսքով հանդես կգան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Հայաստանում ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Լեյլա Մելիուհը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Պարենի համաշխարհային ծրագրի կողմից կազմակերպված միջոցառմանը կներկայացվի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որն այժմ ամբողջությամբ ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը։ Կայուն դպրոցական սնունդ ծրագրին նվիրված միջոցառումները կանցկացվեն մայիսի 18-22-ը: ԿԳՄՍՆ

Ժամը 11:00-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (հասցե՝ Երևան, Արամի 1) տեղի կունենա թանգարանների միջազգային օրվա նվիրված մամուլի ասուլիս։ Բանախոսներ՝ . ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան . Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյան . «Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տնօրեն Մարինե Մկրտչյան։ Մամուլիս ասուլիսից հետո մի շարք թանգարանների աշխատակիցներ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային համար կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով: ՀՀ ԿԳՄՍՆ

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 12:30-ից ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի (ԵՈՒԿ) Ռոբերտ Շումանի անվան դահլիճում /Ալեք Մանուկյան 1/ կկայանա «VoteArmenia» գործիքի շնորհանդեսը, որը ստեղծվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի համագործակցությամբ։ ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մշակված «VoteArmenia» գործիքը նպատակ ունի օգնել ընտրողներին համեմատելու իրենց տեսակետներն ու մոտեցումները քաղաքական կուսակցությունների դիրքորոշումների հետ՝ վերջիններիս տրամադրած պատասխանների հիման վրա։ Ողջույնի խոսք. Ֆլորիան Բինդեր՝ գիտաշխատող, «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագիր, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ, Լիլիթ Միրզոյան՝ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրեն:

Ժամը 11։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության փառատոնների ծրագրի ղեկավար Անի Նազարյանի ասուլիսը։

ԹԵՄԱ- Տոլմայի փառատոն․ գաստրոտուրիզմի զարգացման հեռանկարները։

Հրավիրում ենք լուսաբանման:

+374 91 62 18 38

Մշակույթ

Ժամը 16:00-ին Հայաստանի պատմության թանգարանում Թանգարանների միջազգային օրը տեղի կունենա «Թանգարանային գործը Հայաստանում. իրողություններ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկումը։ Մասնագետները կխոսեն թանգարանային ոլորտի ներկա իրավիճակի, զարգացման միտումների և առկա մարտահրավերների մասին։ Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Լիլիթ Պողոսյան, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն, ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամ Գևորգ Օրբելյան, Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա.Աբրահամյանի հավաքածու) տնօրեն, Թանգարանի աշխատողների և բարեկամների ասոցիացիայի տնօրեն, ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամ Մարինե Մկրտչյան։ Պանելային քննարկումը կվարի Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղերի գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյան։ +374 43 54 51 79

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

3.     ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ (կազմում՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ) Գոհար Մելոյան 077-11-11-18, Մարիաննա Ղահրամանյան 094 235 720:

Երևան, Էրեբունի վարչ.շրջան

6. «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ- Ալիսա Գևորգյան 093-33-26-24

16:00-ին՝ Երևան, Շենգավիթ վարչ.շրջան, բակային հանդիպում:

 

Հայերեն

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

«Երևանյան բեսթսելեր». «Առօրեական ոգեշնչումն»՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2026

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում առաջնահերթ են տեխնիկական վերազինումն ու մանկաբուժական ծառայությունների զարգացումը. գլխավոր բժիշկ

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչի և համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք բացահայտելու մասին

Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով կալանավորվել են Էդիկ Մալոյանն ու Ռոմեն Ջավադյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին

ՀՀ վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում