Ֆիլիպինների Սենատում կրակոցներ են հնչել ՄՔԴ-ի կողմից հետախուզվող սենատորին ձերբակալելու փորձի ընթացքում

2 րոպեի ընթերցում

Ֆիլիպինների Սենատում կրակոցներ են հնչել՝  անվտանգության ուժերի կողմից սենատոր՝ Ռոնալդ դելա Ռոսային Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) օրդերով ձերբակալելու փորձի ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Associated Press-ը՝ նշելով, որ դեռևս պարզ չէ, թե ով է կրակել միջադեպի ընթացքում, զոհերի մասին ևս տեղեկություններ չկան:

Սենատոր Ռոնալդ դելա Ռոսան Սենատում է եղել՝ իրեն սատարող գործընկերների կողքին։ Իրավապահները փորձել են ձերբակալել սենատորին՝ հետագայում նրան Միջազգային քրեական դատարանին հանձնելու համար։

Սենատի նախագահ Ալան Կայետանոն կարճ ժամանակով դուրս է եկել լրագրողների մոտ և հաստատել, որ շենքի անվտանգության ծառայությունն իրեն տեղեկացրել է կրակոցների մասին։ Առանց մանրամասներ հայտնելու՝ նա շտապ հեռացել է՝ նշելով, որ իրավիճակը չափազանց լարված է:

Ըստ աղբյուրի՝ մայիսի 12-ին  ՄՔԴ-ն հրապարակել է  Ռոնալդ դելա Ռոսայի ձերբակալության օրդերը։ Նա ազգային ոստիկանության նախկին պետն է և առաջինն է սկսել նախագահ Ռոդրիգո Դուտերտեի՝ թմրամիջոցների դեմ պայքարի արշավը, որի հետևանքով հազարավոր մարդիկ են սպանվել, որոնց մեծ մասը եղել են թմրանյութերի իրացման մեջ կասկածվողներ։

Դեռևս նոյեմբերին տրված օրդերով սենատորը մեղադրվում է մարդկության դեմ ուղղված հանցագործության՝ առնվազն 32 մարդու սպանության մեջ։ Դեպքերը տեղի են ունեցել 2016-ի հուլիսից մինչև 2018-ի ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում։ Սենատորն այդ ժամանակահատվածում՝ Դուտերտեի կառավարման օրոք գլխավորել է ոստիկանությունը։

Հայերեն English Русский

Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում

Մեծ սիրով կողջունենք ՀՀ վարչապետի այցը Իրան՝ ստորագրելու ռազմավարական փաստաթուղթը. դեսպան

ԵՄ-ի նվերը Հայաստանին. հեռակառավարվող ականազերծման մեքենան կօգնի կարևոր խնդիրների լուծմանը

Կորեայի Հանրապետությունը 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

ԱՄՆ-ի հարվածներն Իրանին «միանգամայն անհրաժեշտ» էին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները՝ Թուրքիային F-35-երի հնարավոր մատակարարման վերաբերյալ

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք

Թրամփի վարչակազմը վերացնում է OpenAI-ի GPT-5.6-ի նկատմամբ սահմանափակումները. Axios

Ռեստորանային համալիրում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են խոհանոցի ու թոնրատան տանիքները, կենցաղային իրեր

Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը