Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները
1 րոպեի ընթերցում

Թաիլանդի իշխանությունները խստացրել են Հարավային Ամերիկայից ժամանող զբոսաշրջիկների ստուգումները՝ հանտավիրուսի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Nation-ը։
«Թաիլանդը ուժեղացված հսկողություն է սահմանել հանտավիրուսի ախտանշանների հայտնաբերման համար։ Սահմանային անցման կետերում հատկապես ստուգվում են Հարավային Ամերիկայի 13 երկրից ժամանող զբոսաշրջիկները»,- հայտնում է պարբերականը։
Արդեն իսկ ստուգման է ենթարկվել 470 զբոսաշրջիկ, նրանց մոտ հանտավիրուս չի հայտնաբերվել։
Հանտավիրուսի մահացու բռնկումն արձանագրվել է նիդերլանդական զբոսաշրջային նավիր վրա, որն Արգենտինայից ուղևորվում էր Կաբո-Վերդե։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակի 11 դեպք է արձանագրել, 3 վարակակիր մահացել է։
Կարդացեք հոդվածը` Русский