Հայաստան

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել  է  ՀՀ-ում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից,  Արթուր Պողոսյանը հանդիպման ընթացքում ընդգծել է Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն փուլում դիտորդական առաքելության անգնահատելի ներդրումը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացների վերաբերյալ հանցագործությունների կապակցությամբ Քննչական կոմիտեի կողմից իրականացվող լիազորություններին։

Հանդիպման ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադարձել է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի լիազորություններն առավել պատշաճ կազմակերպելու նպատակով իր հրամանի համաձայն ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, որի նպատակն է ընտրական գործընթացին առնչվող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների քննարկման, ապա քրեական վարույթներով նախաքննության իրականացման նկատմամբ պատշաճ վերահսկողությունը։

Արթուր Պողոսյանը նաև նշել է, որ նախընտրական փուլում, ընտրության օրը և դրան հաջորդող օրերին Քննչական կոմիտեն իրականացնելու է նաև ուժեղացված ծառայություն՝ ողջ անձնակազմով։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել տեղեկատվության շարունակական փոխանակումը և վստահեցրել, որ համագործակցությունը կունենա շարունակական բնույթ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում