«Ընտրությունը՝ սեր». առաջնախաղ Գյումրու դրամատիկական թատրոնում

2 րոպեի ընթերցում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ «Ընտրությունը՝ սեր» ներկայացման առաջնախաղը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիսատեսի դատին հանձնվեց Լեոնարդ Գերշի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Ընտրությունը՝ սեր» ներկայացումը, որը նուրբ ու հուզիչ պատմություն էր ինքնության փնտրտուքի և զգացմունքների հաղթանակի մասին։

Երիտասարդ ռեժիսոր Նադեժդա Ավետիսյանի ինքնատիպ ոճով ստեղծված այս ներկայացումը հագեցած էր նոր և սուր շեշտադրումներով։ Ինչպես առաջնախաղից առաջ նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, աճեմյանական թատրոնը մշտապես որդեգրել է երիտասարդ ստեղծագործողների կողքին լինելու և նրանց վստահելու սկզբունքը։ Նա համոզմունք հայտնեց, որ Նադեժդա Ավետիսյանն իր տաղանդով և աշխատասիրությամբ հաստատուն քայլերով կհամալրի թատրոնի տաղանդավոր կին ռեժիսորների շարքերը։

Ներկայացման սյուժեի կենտրոնում կույր երիտասարդ երաժիշտ Դոնն էր, որի կյանքում հայտնվեց Ջիլը՝ ազատ, անկանխատեսելի և կյանքին սիրահարված մի աղջիկ, ով ապրում էր այսօրվա օրով ու չէր վախենում սխալներից։ Նրանց հանդիպումը վերածվեց գեղեցիկ և անսպասելի հարաբերության, որտեղ երկու տարբեր աշխարհներ փորձում էին հասկանալ միմյանց և շրջապատը։ Ծնվեց մի զգացում, որը նման էր թռիչքի, սակայն Դոնի մոր հայտնվելով՝ իրականությունը բախվեց այդ թռիչքի թեթևությանը։ Սկսվեց բարդ դիմակայություն սիրո, ազատության և ինքնության միջև՝ հանդիսատեսին հասցնելով այն գիտակցմանը, որ սերը նախևառաջ ազատություն է և սեփական անձը վերագտնելու հնարավորություն։

Բեմադրության, բեմական և երաժշտական ձևավորման հեղինակը Նադեժդա Ավետիսյանն էր, զգեստների հեղինակը՝ Լուսինե Խաչատրյանը։ Դերերում հանդես եկան Արսեն Միքայելյանը, Լիլիթ Խառատյանը, Նառա Սանթոյանը և Սարգիս Հարությունյանը։ Մեկ գործողությամբ այս սիրո պատմությունը հիշեցրեց, որ երբեմն պետք է թռչել ու անէանալ՝ սեփական ճշմարիտ ուղին և ճիշտ ընտրությունը գտնելու համար։

 

Հայերեն Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը