Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին Opera Suite հյուրանոցի «Վագներ» սրահում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն և GAIP միջազգային կազմակերպությունը կստորագրեն համագործակցության պայմանագիր՝ միտված ԱՊՊԱ ոլորտում միջազգային ինտեգրման խորացմանը և նորարարական լուծումների խթանմանը։ Պայմանագրի ստորագրումը նախորդում է հունիսի 4-ին Երևանում կայանալիք InsureTek Armenia 2026 միջազգային ֆորումին, որը կհամախմբի ապահովագրական ոլորտի առաջատար մասնագետներին, կարգավորող մարմիններին և ինշուրթեք նորարարներին՝ քննարկելու ոլորտի զարգացման միտումներն ու ձևավորելու ապահովագրության ապագան։ Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի, GAIP կազմակերպության և ապահովագրական ընկերությունների ղեկավարներ, որոնք ԶԼՄ-ների համար հանդես կգան ճեպազրույցով։

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 09:30-ից Ամերիկյան համալսարանի Մանուգեան սրահում կկայանա «Կանաչ օրակարգ Հայաստան» բնապահպանական թեմայով համաժողովը։ Համաժողովը կմեկտեղի կառավարության, միջազգային կազմակերպությունների, դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերի, մասնավոր հատվածի, ակադեմիական շրջանակների և քաղ.հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև լրագրողների և մեդիա ոլորտի մասնագետների։ Համաժողովը ներառելու է պլենար նիստեր, պանելային քննարկումներ և զուգահեռ նիստեր, որոնց ավարտին ցանկացողները կկարողանան հարցեր ուղղել բանախոսներին։ Ավելին, լրագրողները կարող են տեղում շրջակա միջավայրի հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ հարցազրույցներ անցկացնել մասնակից հայ և միջազգային փորձագետների հետ՝ Գարաբեդ Կազանջեան - ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն, Հարություն Ալպետյան - ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն, Արսեն Գասպարյան - «Կանաչ օրակարգ Հայաստան», Իվանա Միյատովիչ (ԵՄ ասոցացում) - «Կանաչ օրակարգ Հայաստան», Եժի Սառնացկի - UNIDO, Իրինա Մկրտչյան - UNIDO և ուրիշներ: Լրագրողների համար հասանելի կլինի առանձնացված տարածք՝ հարցազրույցների՝ հանդարտ և տեխնիկապես հարմար միջավայրում անցկացումն ապահովելու նպատակով։ +37494173925։

Մշակույթ

Ժամը 19:00-ին «ՀայԱրտ» արդի արվեստի կենտրոնում կկայանա իսլանդացի ճանաչված քանդակագործ Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի պաշտոնական բացումը։ Ցուցահանդեսում կներկայացվեն 23 արվեստի գործ, որոնցից 5-ը կնվիրաբերվեն «ՀայԱրտ» կենտրոնին՝ համալրելով դրա ֆոնդը։ Նախագծի իրականացմանը աջակցել են Իսլանդիայի կառավարությունը և Հայաստանում Իսլանդիայի պատվավոր հյուպատոսությունը։ Ծրագիրը կարևոր քայլ է հայ-իսլանդական մշակութային համագործակցության զարգացման գործում և հանդիսանում է Հայաստանում իսլանդական մշակույթը ներկայացնող առաջին լայնածավալ նախագիծը։

 

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում