Ադրբեջան

Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման աշխատանքի վերաբերյալ փաստաթղթի նախագիծ են համաձայնեցրել

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման աշխատանքի վերաբերյալ փաստաթղթի նախագիծ են համաձայնեցրել

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը սահմանազատման աշխատանքի վերաբերյալ փաստաթղթի նախագիծ են համաձայնեցրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Հետագա աշխատանքի համար կարևոր նշանակություն ունեն, նկարագրում են պրոցեդուրալ, իհարկե, բնույթով տեխնիկական են ավելի շատ, բայց միևնույն է՝ կարևոր են, որովհետև փաստաթղթերի համաձայն պետք է շարունակենք գործել։ Այդ փաստաթղթերը հրապարակային են, իրենք երկու երկրներում պետք է ներպետական ընթացակարգով հաստատվեն»,- նշել է Գրիգորյանը։

Փոխվարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքում նախատեսվող Թրամփի ուղուն հարող հատվածի սահմանազատման գործընթացին։

«Որ պահին անհրաժեշտություն առաջանա կոնկրետացնել անցումները Թրամփի ուղու հետ կապված, այդ հատվածները մենք առանձին կսահմանազատենք, կարծում եմ՝ դա ժամանակատար պրոցես չի լինի»,- ընդգծել է Մհեր Գրիգորյանը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում