Հայաստան

ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

1 րոպեի ընթերցում

ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ղեկավար անձինք, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշարձանին ու անմար կրակի մոտ՝ ոգեկոչելով ֆաշիզմի դեմ մղված պայքարում հերոսաբար ընկածների հիշատակը։

 

 

Կարդացեք հոդվածը` العربية中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում