Հյուսիսային Կորեան սահմանադրությունից հանել է Հարավային Կորեայի հետ վերամիավորման մասին հիշատակումները

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան վերանայել է իր սահմանադրությունը՝ հեռացնելով Հարավային Կորեայի հետ վերամիավորման բոլոր հիշատակումները և ամրագրելով առաջնորդ Կիմ Չեն Ընի դոկտրինը, որ Հարավային Կորեան թշնամական պետություն է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ից, այս մասին հայտարարվել է մայիսի 6-ին Սեուլում Հարավային Կորեայի միավորման նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Փոփոխությունները, ենթադրաբար, ընդունվել են մարտին Գերագույն ժողովրդական ժողովի՝ ԿԺԴՀ խորհրդարանի կողմից։ Սահմանադրության մեջ առաջին անգամ տրվում է ԿԺԴՀ տարածքի աշխարհագրական սահմանում. այն ներառում է ցամաք, ծովային ջրատարածք և օդային տարածք, որը սահմանակցում է Չինաստանին և Ռուսաստանին հյուսիսից և Կորեայի Հանրապետությանը՝ հարավից։

Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Հյուսիսային Կորեան չի հանդուրժի իր տարածքի որևէ խախտում։

Թարմացված սահմանադրության մեջ Կիմ Չեն Ընը՝ որպես Պետական ​խորհրդի նախագահ առաջին անգամ պաշտոնապես անվանվում է պետության ղեկավար. նախկինում նրա պաշտոնը նկարագրվում էր որպես «պետությունը ներկայացնող գերագույն առաջնորդ»։

Առանձին հոդվածով Պետական խորհրդի նախագահին, այսինքն՝ Կիմ Չեն Ընին, հստակորեն տրվում է երկրի միջուկային ուժերի միանձնյա հրամանատարությունը։ Պաշտպանության վերաբերյալ հատուկ հոդվածում ԿԺԴՀ-ն իրեն հայտարարում է «պատասխանատու պետություն, որն ունի միջուկային զենք»։ Նաև հայտարարվում է միջուկային զենքը զարգացնելու մտադրության մասին՝ երկրի գոյատևումն ապահովելու և տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղությունը պաշտպանելու համար։

Փհենյանը մի քանի տարի շարունակ հետևողականորեն վարում է Սեուլի հետ հարաբերությունների սրման քաղաքականություն։ 2024 թ. հունվարին Կիմ Չեն Ընը պահանջեց, որ սահմանադրության մեջ ամրագրվի Հարավային Կորեայի կարգավիճակը՝ որպես «գլխավոր թշնամի»։ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը բազմիցս մերժել է բանակցելու վերաբերյալ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնի առաջարկները։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն