Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում

2 րոպեի ընթերցում

Մոլդովայի Հետախուզության և անվտանգության ծառայության (ՀԱԾ) երկու աշխատակիցներ, որոնք գերի էին պահվում Ռուսաստանում, ազատ են արձակվել Բելառուս-Լեհաստան սահմանին «5-ը 5-ի դիմաց» ձևաչափով փոխանակման ընթացքում և վերադարձվել Մոլդովայի իշխանություններին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Molpress-ից, այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և այլ գործընկեր պետություններին այս բարդ գործողությանը մասնակցելու համար։

Մոլդովայի նախագահի խոսքով՝ այս առնչությամբ գործողությունները սկսվել են մի քանի ամիս առաջ, համակարգվել են ՀԱԾ-ի կողմից և իրականացվել գործընկեր պետությունների հետ համատեղ։

«Մոլդովան կարողացել է ազատել և հայրենիք վերադարձնել Ռուսաստանում գերի պահվող Մոլդովայի երկու քաղաքացիների: Երկուսն էլ, լինելով ՀԱԾ աշխատակիցներ, ազատ են արձակվել և վերադարձվել մեր իշխանություններին միջազգային գերիների փոխանակման միջոցով: Ես շնորհակալություն եմ հայտնում նախագահ Թրամփին իր և ԱՄՆ վարչակազմի ներգրավվածության համար այս գործողության հաջողության գործում: Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգների, Լեհաստանի և Ռումինիայի մեր բոլոր գործընկերներին՝ գործընթացի յուրաքանչյուր փուլում իրենց ներգրավվածության և մեր իշխանություններին ցուցաբերած աջակցության համար», - ասել է նախագահ Սանդուն։

Նա նաև նշել է, որ բարդ գործողությունից հետո երկու սպաները մյուս կողմի խնդրանքով փոխանակվել են երկու այլ անձանց հետ, որոնցից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Նինա Պոպովան է, որը գործել է Մոլդովայի Հանրապետության դեմ, իսկ մյուսը՝ Մոլդովայի քաղաքացի Ալեքսանդրու Բալանը, որը մեղադրվել է Բելառուսի պետական ​​անվտանգության կոմիտեի շահերից բխող դավաճանության համար և ներում է ստացել, որպեսզի կարողանա մեկնել Բելառուս։

Եվրոպա

Լեհաստանը և Բելառուսը բանտարկյալների փոխանակում են կատարել. Տուսկը ժամանել է սահման

Հայերեն English

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները