Հայաստան

Բերդ խոշորացված համայնքի Չինչին բնակավայրի համար կրթահամալիր կկառուցվի. Նիկոլ Փաշինյանը շփվել է բնակիչների հետ

1 րոպեի ընթերցում

Բերդ խոշորացված համայնքի Չինչին բնակավայրի համար կրթահամալիր կկառուցվի. Նիկոլ Փաշինյանը շփվել է բնակիչների հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, որտեղ ծանոթացել է Բերդ խոշորացված համայնքի Չինչին բնակավայրի ասֆալտապատված ճանապարհին:

‹‹Արմենպրես››-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ‹‹Ֆեյսբուք››-ի իր էջում:

Վարչապետն իր այցի ընթացքում կանգառ է կատարել Չինչին գյուղում՝ շփվելով բնակիչների հետ և շնորհավորելով նրանց նոր ճանապարհ ունենալու առթիվ:

Բնակիչներն, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել վարչապետ Փաշինյանին ճանապարհը հիմնանորոգելու համար: 

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բնակավայրի համար նոր կրթահամալիր է կառուցվելու:

Երկրի ղեկավարը գյուղացիների հետ զրույցի ընթացքում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բնակավայրի բնությունը շատ գեղեցիկ է, ինչը, նոր ճանապարհի առկայությամբ, հնարավորություն է ընձեռում ակտիվացնել նաև զբոսաշրջային ոլորտը:

Վարչապետը բնակիչներին խնդրել և հորդորել է խնամքով վերաբերվել ճանապարհին:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում