Թթուջուր-Նավուր 15,1 կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգվել է. վարչապետ Փաշինյանը Տավուշի մարզում է
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճանբարակ-Բերդ ճանապահի Թթուջուր-Նավուր հատված:
‹‹Արմենպրես››-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ‹‹Ֆեյսբուք››-ի իր էջում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն, ինչպես նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ճամբարակ-Բերդ ճանապարհի այս հատվածը հայտնի է եղել որպես ‹‹սարի ճանապարհ››, և ՀՀ անկախությունից ի վեր՝ այն երբեք բարեկարգված չի եղել: Վարչապետը նաև հավելել է, որ այս ճանապարհը Երևանից Բերդ տանող ամենակարճ ճանապարհն է, և որը պաշտոնական փաստաթղթերով կոչվում է Թթուջուր-Նավուր ճանապարհահատված:
Այցելության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև նկատել է, որ տեղում խնդիրներ կան՝ կապված ինտերնետային կապի հետ՝ ընդգծելով, որ այդ հարցը ևս պետք է կարգավորվի:
Վարչապետը նկատել է, որ ճանապարհի վերանորոգումը տեղի բնակիչների համար հնարավորություն է ստեղծում նաև ներդրումներ կատարել ճանապարհին հարող հատվածներում, քանի որ ընդհանուր տարածքը շատ նպաստավոր է նաև զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:
ՀՀ վարչապետն Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում կանգառ է կատարել նաև Չինչին գյուղում, որտեղ հիմնանորոգվել է 9,8 կմ երկարությամբ ավտոճանապարհը: