Ապրիլի 27-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

27 ապրիլ,  2026           

Պետական կառույցներ

ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանի, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի  տնօրենի գեղարվեսական հարցերով խորհրդականի Կարեն Խաչատրյանի ասուլիսը։

ԹԵՄԱ․-  «Արտաշես և Սաթենիկ» ներկայացման առաջնախաղ, սպասվող  հյուրախաղեր, առաջիկա ծրագրեր։

ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը։

ԹԵՄԱ․- 2026-ի առաջին եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ:

Ժամը 14:30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագրի առաջին շրջանավարտների ավարտական միջոցառումը։ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող այս ծրագիրն աշխարհում առաջիններից է, որի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները ստանում են խորացված ԱԲ կրթություն հանրակրթական համակարգում։ Հանդիսության ընթացքում ավարտական վկայականներ կստանան 7 մարզի 14 ավագ դպրոցների 207 շրջանավարտները, որոնք անցել են ԱԲ սերունդ կրթական ծրագրի ամբողջական դասընթացը։ Միջոցառմանը կմասնակցեն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը, ինչպես նաև ծրագրում ընդգրկված դպրոցների ներկայացուցիչներ և հյուրեր։ ՀՀ ԿԳՄՍՆ:

Մամուլի ակումբներ

ժամը 13:30-ին Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Կանայք՝ նախընտրական Հայաստանում. կա՞ սեռով պայմանավորված խտրականություն» թեմայով։

Բանախոսներ՝ Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան, Լիլիթ Վարագյան, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ, Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի նախագահ։

Հայերեն

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը