Հայոց ցեղասպանության տարելիցին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ Ֆրենկ Փալոն
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ համերաշխություն հայտնելով աշխարհասփյուռ հայ համայնքներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կոնգրեսականը նշել է X-ի իր միկրոբլոգում։
On this day in 1915, the genocide of over one million Armenians in the former Ottoman Empire began with the murder of Armenian intellectuals and community leaders.
— Rep. Frank Pallone (@FrankPallone) April 24, 2026
This Armenian Genocide Remembrance Day, I once again stand in solidarity with Armenian communities around the world… pic.twitter.com/vdnwypgwT8
«1915 թվականի այս օրը Օսմանյան կայսրությունում սկսվեց մեկ միլիոնից ավելի հայերի ցեղասպանությունը՝ հայ մտավորականների և համայնքի առաջնորդների սպանությամբ։ Հայոց ցեղասպանության հիշատակի այս օրը ես կրկին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին և կոչ եմ անում մեր առաջնորդներին այս հանցագործությունը կոչել իր պատշաճ և հստակ անունով»,-գրել է Փալոնը։