Հայոց ցեղասպանություն

Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ Մարսելում անցկացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ Մարսելում անցկացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն

Մարսել քաղաքում Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անցկացված միջոցառման վերաբերյալ տեսանյութ է տարածվել Ֆրանսիայի կառավարության X-ի միկրոբլոգում։

Արարողության ընթացքում Ֆրանսիայի վարչապետը հանդես է եկել ելույթով՝ խոսելով Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 հայերի, ինչպես նաև Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի մասին, որոնք իրենց ապաստանն ու հայրենիքն են գտել Ֆրանսիայում՝ մասնավորապես Մարսելում և ֆրանսիական այլ քաղաքներում՝ կարողանալով պահպանել սեփական մշակույթը, լեզուն և ավանդույթները։  

Նա նաև հիշեցրել է 20-րդ դարի սկզբի ֆրանսիացի գործիչների՝ քաղաքական հասարակական գործիչ Ժան Ժորեսի, Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոյի, գրող, ակադեմիկոս Անատոլ Ֆրանսի, ինչպես նաև այլ գործիչների հայտարարությունները հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության ղեկավարության իրագործած ոճրագործության վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում