Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նոր ցուցադրություն է բացվել

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նոր ցուցադրություն է բացվել

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում բացվել է նոր ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված ցեղասպանությունը վավերագրած հայ մտավորականներին ու հոգևորականներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը՝ հավելելով, որ անցած տարի ևս ապրիլի 24-ին ընդառաջ նման ժամանակավոր ցուցադրություն է բացվել։

«Անցյալ տարի ցուցադրությունը նվիրված էր օտարերկրյա այն անձանց՝ դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ, հոգևորականներ, միսիոներներ, ովքեր առաջին վկայություններն են արել Հայոց ցեղասպանության մասին՝ փաստագրելով իրադարձությունները, տեղեկատվություն են հավաքել, կուտակել և հետո հրատարակել։ Այս տարի նույնը վերաբերում է այդ առաքելությունն իրականացրած հայ մտավորականներին, հոգևորականներին, ովքեր հենց առաջին տարիներին հավաքագրել են, այդ տեղեկատվությունը և փոխանցել սերունդներին»,-ասաց Թաշչյանը՝ մանրամասնելով, որ երկու ցուցադրություններն էլ այժմ ներկայացված են թանգարանում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում