Քաղաքականություն

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները Ստրասբուրգում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները Ստրասբուրգում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամները Ստրասբուրգում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

«Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտ Հայաստանի պատվիրակության անդամներով ոգեկոչեցինք Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը»,- գրել է նա՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում