Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահ

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՌԴ նախագահի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում, ասվում է․

«Այսօր մենք խոնարհվում ենք 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Անզեն, անմեղ մարդկանց նկատմամբ իրականացված դաժան կոտորածը, որոնց սպանել, վիրավորել և տեղահանել են իրենց հարազատ քաղաքներից ու գյուղերից, ցնցել է ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց են տվել, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի բորբոքումը, ազգայնականությունն ու քսենոֆոբիան։

Կցանկանայի նշել, որ մեր երկրի դիրքորոշումն այս հարցում միշտ եղել է անփոփոխ։ Արդեն 1915 թվականի մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որը դատապարտում էր հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը՝ որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, իսկ պատմության նոր փուլում՝ 1995 թվականի ապրիլի 14-ի Պետդումայի հայտարարության մեջ։

Մենք համոզված ենք, որ մարդկանց զանգվածային ոչնչացման և ազգային հատկանիշով տեղահանման քաղաքականությունը որևէ արդարացում չունի և չի կարող ունենալ, և միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ չկրկնվի։

Այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները դարձել են չսպիացող վերք բազմաթիվ սերունդների համար, սակայն վերապրած աղետը միավորել է մարդկանց, որոնք ցուցաբերել են ավանդույթներին հավատարմություն, իմաստություն և խիզախություն։ Համոզված եմ, որ նաև հետագայում Հայաստանի որդիներն ու դուստրերը կպահպանեն իրենց ազգային ինքնությունը, բազմահազարամյա մշակույթը, լեզուն, ազատությունն ու հոգևոր արժեքները։

Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք»։

Հայերեն English فارسی Русский Türkçe 中文

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին