Ինձ համար մեծ պատիվ էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ներկայացնել Կանադան Ծիծեռնակաբերդում. Կանադայի դեսպան
1 րոպեի ընթերցում

Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ կատարած այցին։
«Ինձ համար մեծ պատիվ էր այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ներկայացնել Կանադան Ծիծեռնակաբերդում։ Հզոր, ազդեցիկ արարողություն»,-գրել է դեսպանը։
Ինձ համար մեծ պատիվ էր այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ներկայացնել Կանադան Ծիծեռնակաբերդում։ Հզոր, ազդեցիկ արարողություն։ pic.twitter.com/mRUeqQMkeV
— AndrewTurner (@AndrewTurnerCAN) April 24, 2026