Հայոց ցեղասպանություն

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ դրեցին հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։

Արարողության մեկնարկից առաջ հուշահամալիրում կենդանի կատարմամբ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։

Այնուհետև Ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նախարարները, Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում