Թուրքիա

Էրդողանը չի հրավիրվել Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Էրդողանը չի հրավիրվել Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հրավիրվել Կիպրոսում ապրիլի 23-24-ը կայանալիք Եվրամիության հերթական գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Euractiv-ը՝ վկայակոչելով ԵՄ պաշտոնյաներին։

Լավատեղյակ աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ Թուրքիայի նկատմամբ Բրյուսելի վերաբերմունքի ակնհայտ փոփոխությունը մեծապես պայմանավորված է Անկարայի և Թեհրանի միջև սերտ կապերով։

Մինչդեռ, ԵՄ հարցերով Կիպրոսի նախարար Մարիլենա Ռաունան Էրդողանին չհրավիրելու հանգամանքը պայմանավորել է «անորոշ աշխարհաքաղաքական զարգացումներով»։

Լրատվամիջոցը նաև նշում է, որ ապրիլի 24-ին գագաթնաժողովում ներկա են գտնվելու Լիբանանի, Հորդանանի, Եգիպտոսի և Սիրիայի առաջնորդները, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում