Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են մի շարք հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանի Դելֆի քաղաքում հանդիպել է Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
«Զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկող հարցեր՝ նախանշելով հետագա համագործակցության հնարավոր ուղիները: Հանդիպմանն անդրադարձել ենք նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին»,– գրել է նա։