Երևանի քաղաքապետը հյուրընկալել է Թբիլիսիի քաղաքային ժողովի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Թբիլիսիի քաղաքային ժողովի փոխնախագահ Լևան Ջափարիձեի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Թբիլիսիի քաղաքային օրենսդիր մարմինների միջև կապերն աշխուժացնելու ուղիները, որոնք իրենց հերթին կնպաստեն փոխգործակցության ընդլայնմանը:

Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը։

Հայերեն العربية Español فارسی ქართული Русский