Ճապոնիան թույլատրել է մահաբեր զենքի վաճառքն այլ երկրներին

2 րոպեի ընթերցում

Ճապոնիան պաշտոնապես թույլատրել է տեղական արտադրության մահաբեր զենքի վաճառքն այլ երկրներին: Այս քայլով փաստացի վերջ է դրվում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկիզբ դրված խաղաղասիրական քաղաքականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times-ը։

Տոկիոյում կայացած կաբինետի նիստում Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին և երկրի բարձրաստիճան պաշտոնյաները չեղարկել են զենքի արտահանման համար տասնամյակներ գործող սահմանափակումները: Երկիրն արդեն ստորագրել է ռեկորդային 6,5 միլիարդ դոլարի համաձայնագիր Ավստրալիայի հետ՝ ռազմանավերի մատակարարման համար։

Ճապոնիայի կառավարության ղեկավարն X-ում գրառման մեջ բացատրել է, որ այս փոփոխությունն անհրաժեշտ էր «անվտանգության չափազանց բարդ միջավայրի» պատճառով։

«Ոչ մի երկիր այլևս չի կարող ինքնուրույն պաշտպանել իր խաղաղությունն ու անվտանգությունը», - հայտարարել է Տակաիչին։

The New York Times-ը գրում է, որ Տակաիչին ձգտում է ընդլայնել Ճապոնիայի պաշտպանական արդյունաբերությունը և կառուցել դաշնակիցների ավելի դիվերսիֆիկացված ցանց, քանի որ երկրի գլխավոր գործընկեր Միացյալ Նահանգների «հուսալիության հետ կապված անվստահությունն աճում է»

Ըստ հրապարակման՝ Ճապոնիան հույս ունի, որ արտահանման պայմանների մեղմացումը կարող է օգնել տարածաշրջանում զսպումն ուժեղացնելու հարցում՝ ցույց տալով Չինաստանին, Հյուսիսային Կորեային և Ռուսաստանին, որ Խաղաղօվկիանոսյան ժողովրդավարություններն այժմ կառուցում են իրենց սեփական զենքի մատակարարման շղթաները։

Նոր կանոնների շնորհիվ Ճապոնիայի ռազմական արդյունաբերության ոլորտի ընկերությունները կարող են մահաբեր զենք վաճառել 17 երկրի։

Այնուամենայնիվ, որոշ սահմանափակումներ պահպանվում են։ Ճապոնիան դեռ արգելում է զենքի մատակարարումներն այն երկրներին, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։ Բացառություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե սպառնալիքի տակ է հայտնվում հենց Ճապոնիայի ազգային անվտանգությունը։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն