Սպորտ

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը կարիերայում երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնության 58 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 88 կգ ու 91 կգ: Հրում վարժության ժամանակ հայ ծանրորդը բարձրացրեց 115 կգ ու 119 կգ: Այս վարժությունում նա երրորդն էր:

Երկամարտի 210 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նախորդ տարի: ԵԱ-ի ոսկե մեդալը նվաճեց Ուկրաինայից Կամիլա Կոնոպովը (երկամարտ` 221կգ):

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Գառնիկ Չոլաքյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում