Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Շնորհավորելով հատուկ ներկայացուցչին նշանակման կապակցությամբ՝ նախագահը բարձր է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների շարունակական զարգացումը։

«Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանը և ՆԱՏՕ-ն իսկապես կարողացել են ստեղծել ամուր հիմք ավելի ամուր գործընկերության համար։ Մենք պահպանում ենք բավականին ակտիվ երկխոսություն և համագործակցություն ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրների հետ, և հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք առավել կընդլայնենք համատեղ նախաձեռնություններն ու ծրագրերը»,- նշել է Հանրապետության նախագահը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ Քևին Համիլթոնը նշել է, որ առավել ջանքեր է գործադրելու Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր ձևաչափերում արդյունավետ համագործակցության հնարավորությունները՝ ընդգծելով քաղաքական բարձր մակարդակի երկխոսության դրական դինամիկան։

Մտքեր են փոխանակվել ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության ուղղությամբ ջանքերի միավորման կարևորության շուրջ՝ շեշտադրելով ինստիտուցիոնալ զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման և կառավարման թափանցիկության բարձրացման ոլորտներում համատեղ աշխատանքի նշանակությունը։ Այս համատեքստում կարևորվել է նաև լավագույն փորձի փոխանակումը և համապատասխան ծրագրերի շարունակական զարգացումը։

Նախագահն ընդգծել է, որ ՆԱՏՕ անդամ առանձին պետությունների հետ Հայաստանի սերտ համագործակցությունը շարունակում է ընդլայնվել՝ ընդգրկելով ինչպես քաղաքական, այնպես էլ պաշտպանական և ռազմական ոլորտներ։ Նրա խոսքով՝ այդ համագործակցությունը կարևոր դեր ունի երկրի կարողությունների զարգացման, բարեփոխումների առաջմղման և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում։

Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը և զարգացնելու գործընկերությունը՝ ուղղված խաղաղության, կայունության և անվտանգ միջավայրի ձևավորմանը տարածաշրջանում։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն