Հայաստան

«Հայաստան. Թանգարան բաց երկնքի տակ». հունական Էգեյան ավիաուղիների Blue ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել

2 րոպեի ընթերցում

«Հայաստան. Թանգարան բաց երկնքի տակ». հունական Էգեյան ավիաուղիների Blue ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել

Հունական Էգեյան ավիաուղիների Blue ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին՝ «Հայաստան. Թանգարան բաց երկնքի տակ» վերնագրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:

«Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ներկայացվում է որպես հարուստ մշակութային ժառանգություն և ժամանակակից ստեղծարար ներուժ ունեցող երկիր։ Երևանը, որպես մայրաքաղաք, միավորում է պատմական արժեքներն ու նորարարական զարգացումները՝ ձևավորելով բազմաշերտ և գրավիչ միջավայր»,- ասված է հաղորդագրությունում:

Screenshot

Հոդվածում նշվում է, որ Երևանի մշակութային քարտեզում կարևոր տեղ են զբաղեցնում թանգարաններն ու արվեստի կենտրոնները, իսկ երիտասարդական ստեղծարար նախաձեռնությունները, այդ թվում՝ TUMO Studios-ը, նպաստում են նոր սերնդի ներգրավմանը և հայկական ավանդույթների արդիական վերաիմաստավորմանը։

Հայկական խոհանոցը ներկայացվում է ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից ձևաչափերով։

Screenshot

«Երևանում գործող ռեստորանները համադրում են ազգային համերը նորարար մոտեցումների հետ՝ ապահովելով բարձրակարգ գաստրոնոմիկ փորձառություն։ Միևնույն ժամանակ, Հայաստանը զարգանում է որպես գինեգործական կարևոր ուղղություն՝ հիմնվելով բազմադարյա ավանդույթների և տեղական խաղողի տեսակների վերածննդի վրա»,- նշված է հոդվածում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում