ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Բրազիլիայի ԱԳՆ բազմակողմ քաղաքական հարցերի քարտուղարն Անթալիայում քննարկել են մի շարք հարցեր
1 րոպեի ընթերցում

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Բրազիլիայի ԱԳՆ բազմակողմ քաղաքական հարցերի քարտուղար Կառլոս Մարսիու Բիկալյու Կոզենդեյին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Բրազիլիայի միջև քաղաքական, առևտրատնտեսական համագործակցության առկա դրական դինամիկային, ինչպես նաև քննարկել կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության և միջազգային հարթակներում փոխգործակցության առավել խորացման հեռանկարները։
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։