Հայաստան

Ասում են, որ լեռներից ավելի բարձր միայն լեռներն են, սակայն մեղրեցիներն իրենց ոգով ավելի բարձր են լեռներից. Տաջիկստանի մշակույթի փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Ասում են, որ լեռներից ավելի բարձր միայն լեռներն են, սակայն մեղրեցիներն իրենց ոգով ավելի բարձր են լեռներից. Տաջիկստանի մշակույթի փոխնախարար

Մեղրի քաղաքի բնակիչները հյուրերի հանդեպ ցուցաբերում են շատ ջերմ վերաբերմունք։ Այստեղ նախատեսված միջոցառումներն ապահովում են հրաշալի մթնոլորտ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Տաջիկստանի մշակույթի փոխնախարար Ֆարիդդուն Բոբոզոդան։ 

«Ուրախալի է, որ Մեղրին անցյալ տարի հենց մեր մայրաքաղաք Դուշամբեում հռչակվեց ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք, հետևաբար մեր պատվիրակության համար կրկնակի պատիվ է լինել Հայաստանում։ Դա խորհրդանշական է, որովհետև Տաջիկստանում կան քաղաքներ, որոնք անցյալում նույնպես ստացել են նույն կարգավիճակը։ Մեղրին թեև մեզ համար փոքր-ինչ անհայտ քաղաք է, սակայն բնապատկերների առումով տաջիկական շատ քաղաքների հետ ունի ընդհանրություններ։ Մարդիկ նույնպես նման են իրար՝ և՛ հոգեկերտվածքով, և՛ արտաքինով։ Մեր լեզուներն ունեն ընդհանուր արմատներ»,- ասաց Բոբոզոդան։ 

Նա հավելեց, որ Մեղրի հասնելու ողջ ճանապարհին իրենք ստացել են դրական շատ լիցքեր և մեծ տպավորություններ։

«Լեռներում ոչ բոլոր ժողովուրդներն են ի զորու ապրել ու արարել։ Ասում են, որ լեռներից ավելի բարձր միայն լեռներն են, սակայն մեղրեցիներն իրենց ոգով ավելի բարձր են լեռներից։ Ինձ հայտնի է, որ Մեղրի քաղաքի անվանումն ասոցացվում է մեղրի հետ, ուստի այստեղ մարդիկ էլ հյուրերի հանդեպ ցուցաբերում են շատ ջերմ վերաբերմունք։ Այստեղ նախատեսված միջոցառումներն ապահովում են հրաշալի մթնոլորտ»,- ասաց Տաջիկստանի մշակույթի փոխնախարարը։   

ԱՊՀ ղեկավարների խորհրդի որոշմամբ՝ Մեղրին հռչակվել է 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Այդ առթիվ՝ ԱՊՀ ութ երկրների պատվիրակություններն այցելել են Մեղրի՝ մասնակցելու մշակութային մի քանի միջոցառումների։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում